Պայմաններ և դրույթներ
Օգտագործման համաձայնագիր
Դառնալով Homex.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:
Ձեր հայտարարությունը տեղադրվում է մեր կայքում բացառապես մեր կողմից համաձայն ձեր ուղարկած նյութերի, որի պարունակության ամբողջ պատասխանատվությունը կրում եք դուք։
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Homex.am-ում հայտնված բոլոր տեղեկությունները և նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով և պատկանում են homex.am-ին կամ որպես տեղեկատվության տեղադրող նշված կողմին:
Օգտվելով Homex.am-ի ծառայություններից, Դուք ընդունում եք, որ բացառապես Դուք եք պատասխանատու Ձեր գովազդի բովանդակության համար և ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները գովազդում պարունակվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ, ներառյալ՝ առանց սահմանափակման, բոլոր արտոնագրերը, ապրանքանիշերը, առևտրային գաղտնիքները, հեղինակային իրավունքները, կամ այդ տեղեկատվությունը օգտագործելու համար ունեք գովազդում նշված բոլոր անհատների և ընկերությունների համապատասխան գրավոր համաձայնությունը, լիցենզիան կամ թույլտվությունը:
Եթե դուք Homex.am-ում հայտարարություն տեղադրելու համար տրամադրել եք կեղծ կոնտակտային տվյալներ կամ որպես մեկ այլ անձ եք ներկայանում, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխանցել Ձեր տվյալները տուժող երրորդ կողմին, նրանց գործակալներին կամ իրավապահ մարմիններին:
Դուք համաձայն եք.
Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել կայքի ենթակառուցվածքի գերբեռնավորման:
Չօգտագործել ավտոմատացված ծրագրեր մուտք ստանալու համար:
Չմիջամտել կամ չփորձել միջամտել կայքի բնականոն գործունեությանը և այլ գործողություններին, ինչպես նաև չմիջամտել ավտոմատ համակարգերի կամ գործընթացների գործողություններին:
Չօգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրած տեղեկատվությունը օգտատիրոջ հետ գործարք կնքելուց բացի որևէ այլ նպատակով:
Չքննարկել մոդերատորների և կայքի ադմինիստրացիայի գործողությունները որևէ տեղ և որևէ մեկի հետ, բացառությամբ մոդերատորների հետ էլեկտրոնային նամակագրության միջոցով:
Չօգտագործել այլ օգտատերերի անուններին նման անուններ այլ օգտատերերի նմանակման կամ նրանց անունից հաղորդագրություններ գրելու համար:
Homex.am-ը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու, այդ թվում ծառայությունների բնականոն աշխատանքը և երրորդ կողմ հանդիսացող օգտվողների անձնական տվյալները պաշտպանելու համար, եթե միայն հակառակը չի պահանջվում օրենքով:
Homex.am-ը կարող է պարբերաբար իր ծառայություններից օգտվելու սահմանափակումներ մտցնել, մասնավորապես՝ տեղեկատվության վավերականության առավելագույն տևողության և չափերի սահմանափակումների առնչությամբ:
Homex.am-ը ցանկացած պահի կարող է առանց նախնական ծանուցման փոխել կայքի ցանկացած գործառույթ կամ հնարավորություն ու բովանդակություն՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու նման փոփոխությունների համար:
Homex.am-ը իրավունք ունի հեռացնել օգտատիրոջ հայտարարությունները կայքից, եթե օգտատերը խախտում է սույն պայմանագրի պայմանները: Homex.am-ն իրեն իրավունք է վերապահում առանց որևէ նախնական ծանուցման և իր հայեցողությամբ ցանկացած պահի ջնջել օգտատիրոջ հայտարարությունները՝ առանց պատասխանատվություն կրելու իր գործողությունների համար օգտատիրոջ և երրորդ անձանց նկատմամբ:
Օգտագործելով մեր կոնտակտային տվյալները օգտագործողը իրավունք ունի կայքի ֆունկցիոնալության վերաբերյալ բողոք ներկայացնել, որը կուսումնասիրվի բողոքի ստացման կամ դրա բնույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացման օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Որպես այս կայքի Ձեր օգտագործման պայման՝ Դուք համաձայն եք.
Չխախտել կայքում հայտարարություններ տեղադրելու մեր կանոնները.
Առանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավունքի իրավատիրոջ թույլտվության չտեղադրել կամ չփոխանցել ցանկացած բնույթի նյութ, որը խախտում կամ ոտնահարում է որևէ այլ անձի իրավունքները, ներառյալ նյութ, որը խախտում է գաղտնիության կամ հրապարակայնության որևէ իրավունք, կամ որը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ապրանքային նշանով կամ որևէ այլ սեփականության իրավունքով կամ դրա հետ կապված ածանցյալ իրավունքով.
Չտեղադրել կամ չփոխանցել ցանկացած տեսակի նյութ, որը պարունակում է վիրուս կամ այլ վնասակար բաղադրիչ.
Պատասխանատվության սահմանափակում
Օգտվելով Homex.am-ից՝ օգտատերը ընդունում է այն փաստը, որ կայքը և նրա ծառայությունները պետք է օգտագործվեն Ձեր սեփական ռիսկով, գնահատում և կրում է կայքում տեղադրված գովազդի օգտագործման հետ կապված բոլոր ռիսկերը, մինչդեռ կայքը, ներառյալ դրա ղեկավարությունը, աշխատակիցները և ներկայացուցիչները պատասխանատվություն չեն կրում կայքում տեղադրված գովազդի բովանդակության կամ կայքում տեղադրված գովազդի օգտագործման հետևանքով առաջացած վնասների կամ կորստի համար:
Homex.am-ը օգտատերերի կամ այլ երրորդ անձանց միջև գործարքների կազմակերպիչ/ նախաձեռնող է: Homex.am-ը ինֆորմացիոն հարթակ է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս ցանկացած պահի, ցանկացած վայրից, ցանկացած գնով վաճառել և գնել օրենքով թույլատրված անշարժ գույք:
Homex.am-ը չի կարող վերահսկել իր օգտատերերի կողմից տեղադրված գովազդներում առկա տեղեկատվության ճշգրտությունը և հետևաբար պատասխանատվություն չի կրում գործարքի կամ կողմերից որևէ մեկի ոչ պատշաճ վարքագծի հետևանքով պատճառված վնասների համար:
Homex.am-ը պատասխանատվություն չի կրում օգտատերերի վարքագծի կամ նրանց գովազդներում նշված առաջարկվող ապրանքների/ծառայությունների համար: Օգտատերերի միջև բոլոր վեճերն ու հակասությունները պետք է լուծվեն օգտատերերի կողմից առանց Homex.am-ի ներգրավման:
Ապրանքների կամ ծառայությունների որակը, անվտանգությունը, օրինականությունը և դրանց նկարագրությանը համապատասխանությունը, ինչպես նաև ապրանքը/ծառայությունը վաճառելու կամ գնելու օգտատիրոջ հնարավորությունը կայքի վերահսկողությունից դուրս են:
Միայն մեր կայքում տեղեկատվության տեղադրման փաստի հիման վրա օգտագործողը չպետք է ենթադրի, որ որևէ ապրանքի կամ ծառայությունների վաճառքն ու գնումը վավեր և օրինական են: Homex.am-ը պատասխանատվություն չի կրում գործարքի կնքման համար, իսկ օգտատերը լիովին պատասխանատու է իր գործողությունների համար:
Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակներով: Homex.am-ը պատասխանատվություն չի կրում տրամադրված տեղեկատվության ճշտության կամ հավաստիության համար: Մենք պատասխանատվություն չենք կրում նաև բովանդակության այն հատվածների համար, որոնց ճշգրտությունը չի հաստատվել։
Պայմանագրի տևողությունը
Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ՝ Homex.am-ից օգտվելու կամ գրանցված օգտատեր դառնալու պահից և ուժի մեջ է ժամկետի սահմանափակման:
Օգտատերը իրավունք ունի դադարեցնել իր համագործակցությունը կայքում՝ Homex.am-ին նախնական ծանուցում տալով:
Եթե օգտատերը համաձայն չէ սույն պայմանագրի պայմաններին, նա պետք է դադարեցնի կայքից և նրա ծառայություններից օգտվելը: Այս կայքի շարունակական օգտագործումը նշանակում է, որ օգտվողը համաձայն է սույն պայմանագրի պայմաններին: